Սնունդը և առողջությունը
«Գունավոր սնունդը» օգնում է պահպանել առողջությունը
Առաջին ճաշատեսակը` կարմիր, երկրորդը` դեղին, երրորդը` կանաչ… Համաձայնեք, հետաքրքիր է, և կարևորը, օգնում է հսկողության տակ պահել մարմնի քաշը, հետևաբար, առողջությունը:
Ի՞նչ բան է գունավոր սննդակարգը
Որպես սկիզբ, պետք է պարզել, թե ինչ ասել է գունավոր սնունդ: Գունավոր սննդակարգի հիմնական հայեցակարգն ասում է, որ այս կամ այն սննդային տարրերը, որոնք մտնում են մթերքի բաղադրակազմի մեջ, իրենց գույնն ունեն: Որքան հյութեղ է բանջարեղենի կամ մրգի այս կամ այն գույնը, այնքան շատ է դրա մեջ այս կամ այն սննդային տարրի պարունակությունը: Սննդամթերքի մեջ պարունակվող սննդարար նյութերի և դրանց միացությունների ընդհանուր քանակը ավելի քան 25 000 է:
Ճիշտ գունավոր սննդակարգը պետք է օրաբաժնում զուգակցի յոթ գունային կարգ: Նման սկզբունքը պահպանելիս կարելի է մոռանալ դիետա բառի մասին և, դրա հետ մեկտեղ, հեշտությամբ կարգավորել սննդի կալորիականությունը: Գունավոր սննդակարգի սկզբունքի համաձայն, մրգերն ու բանջարեղենը բաժանվում են 7 գունային խմբի. կարմրա-մանուշակագույն, կարմիր, նարնջագույն, նարնջագույն-դեղին, դեղնա-կանաչ, կանաչ և սպիտակա-կանաչ:
Մթերքի բաժանումը ըստ գունային խմբերի
Իսկ հիմա պարզենք, թե որ մթերքը որ գունային խմբին է պատկանում:
Կարմիր գույնի խմբին են պատկանում ձմերուկը, վարդագույն թուրինջը, լոլիկը: Տվյալ խմբի մրգերն ու բանջարեղենը ուժեղ հակաօքսիդանտներ են պարունակում` կարոտինոիդ և լիկոպեն: Դրանք նվազեցնում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Տվյալ մթերքի անհրաժեշտ քանակը պատկերացնելու համար բավական է ասել, որ մեկ բաժակ լոլիկի հյութը պարունակում է լիկոպենի օրական նորմայի 50%-ը:
Դեղնա-կանաչ խմբին են պատկանում սեխը, ավոկադոն, եգիպտացորենը, կաղամբը, սպանախը: Այս մթերքի մեջ բարձր է զեաքսանտինի, լյութեինի և կարոտինոիդների պարունակությունը:
Նարնջագույն խմբում են դդումը, ծիրանը, մանգոն, գազարը: Այս մթերքը պարունակում է ալֆա- և բետա-կարոտիններ: Դրանք պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Իսկ եթե սննդակարգից բացառվում է այս մթերքը և մարդը որոշել է սնվել միայն մսամթերքով ու կաթնամթերքով, ապա ավելորդ կիլոգրամներն ու ճարպերի կուտակումը երաշխավորված են:
Նարնջա-դեղին խմբի մեջ են մտնում նեկտարինը, պապայան, ծիրանը, մանդարինը, նարինջը, անանասը: Այս մրգերի մեջ շատ կա բետա-կրիպտոքսանտին նյութը: Սա հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների փոխազդեցությանը: Որպես օրինակ, կարող ենք ասել, որ մեկ նարինջը պարունակում է վիտամին C-ի օրական նորման:
Կարմրա-մանուշակագույն խմբին են պատկանում կարմիր խնձորը, ելակը, հապալասը, գետնամորին, սալորը, խաղողի հյութը, կարմիր գինին, կարմիր խաղողը, սմբուկը, բազուկը: Այս մրգերի և բանջարեղենի մեջ բարձր է անտոցիաններիի պարունակությունը: Իսկ անտոցիանները, ինչպես հայտնի է, ուժեղ հակաօքսիդանտներ են: Դրանք չեզոքացնում են օրգանիզմում վնասակար ախտընթացները և նպաստում են մազանոթների ամբողջականության պահպանմանը:
Կանաչ գույնի խմբին են պատկանում բրյուսելյան կաղամբը, բրոքքոլին: Դրանց մեջ պարունակվում են ինդոլ, իզոցիանատ և սուլֆորաֆան նյութերը: Պետք է նշել, որ բրոքքոլին և առողջ սնունդը պարզապես անբաժանելի են:
Վերջինը սպիտակա-կանաչ խումբն է: Այս խմբի մեջ են մտնում սպիտակ գինին, տանձը, նեխուրը, սոխը, սխտորը: Այս խմբին պատկանող մթերքը հակամանրէային հատկություն ունի և դա ապահովում է ալլիցին նյութը: Այս խմբի մթերքը պարունակում է նաև կեմպֆերոլ, կվերցետին, ֆլավոնոիդներ, հակաօքսիդանտներ:
Ինչից սկսել.
Հավանաբար, գույների այս առատությունից աչքերը շաղվում են, բայց խուճապի մատնվել պետք չէ: Իհարկե, օրական 5 կամ 9 բաժին միրգ ու բանջարեղեն ուտելն այնքան էլ իրական չէ: Պարզապես հարկ է սկսել առավոտյան նախաճաշից, օրինակ սովորական վարսակաձավարի շիլայի մեջ ավելացնել ելակ կամ բանան և այլն:
Եթե ցանկանում եք նիհարել, նախապատվությունը տվեք գունավոր աղցաններին, ոչ թե մակարոնին կամ կարտոֆիլին: Տանը ուտելիք պատրաստելիս, մի ձգտեք աղցանի մեջ միանգամից բոլոր գույները ներառել: Սկսեք պարզից, օրինակ, առաջին ճաշատեսակում օգտագործեք դեղին գույնը, երկրորդի մեջ` կանաչը, իսկ երրորդի մեջ` կարմիրը: Իսկ աղցանի մեջ կարող եք լցնել այն ամենը, ինչ ունեք ձեռքի տակ, մանդարինի կամ նարնջի շերտիկ, հատապտուղ և այլն:
Գունավոր սննդակարգը ոչ միայն սնվելու ճիշտ ձևն է, այլև առողջության, մարմնի ավելորդ քաշից ազատվելու գրավականը, քանի որ մրգերն ու բանջերեղենը բավական շատ սննդարար նյութեր և բջջանք են պարունակում:
Դրանք նաև ցածր գլիկեմիկ դասիչ ունեն և արյան մեջ չեն բարձրացնում շաքարի մակարդակը, նշանակում է, կանխարգելում են ճարպերի կուտակումը:
Մրգերի ու բանջերեղենի մեջ պարունակվող վիտամիններն արագացնում են նյութափոխանակությունը, որն օգնում է նույնիսկ հանգստի պահին էներգիա ծախսել, նշանակում է, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, անդրադառնում է ինքնազգացողության և մաշկի վիճակի վրա: Եվ, իհարկե, չի կարելի մոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության և ջրի բավարար քանակի մասին, որոնք լավ տրամադրության գրավականն են:
Թորած ջրի (սառցաջրի) ազդեցությունը օրգանիզմի վրա
Մարդու օրգանիզմի համար ջրի կարևորությունը ապացուցված փաստ է: Սովորական մարդուն անհրաժեշտ է օրական 1,5-2 լ ջուր խմել կորուստը լրացնելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդ օրգանիզմն ավելի շատ է ջուր պարունակում: Ահա այդ է պատճառը, որ երեխաները շատ են ջուր խմում: Օրգանիզմում ջրի անբավարարությունը կարող է հանգեցնել ջրա-աղային հավասարակշռության խանգարման, որն, իր հերթին, բազմաթիվ հիվանդությունների նախապայման կարող է դառնալ:
Հաճախ օրգանիզմի ծերացման պատճառներից է համարվում է օրգանիզմի բջիջների ջուրը պահելու ընդունակության կորուստը, որն այնքան անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Ինչով են հիմնավորված այն պնդումները, թե մարդկային օրգանիզմի համար հատկապես օգտակար է թորած ջուրը:
Առաջինը, պետք է նշել այն, որ մեր օրգանիզմում պարունակվող ջուրը նշանակալիորեն տարբերվում է ծորակի ջրից: Դա խիստ կառուցվածքային հեղուկ է: Այսինքն, եթե մեր օրգանիզմը ստանա այն հեղուկը, որ նման է «իր ունեցածին», ապա նման հեղուկի վերամշակման համար ծախսվող էներգիան նշանակալիորեն կկրճատվի: Ծորակից հոսող, տարբեր խառնուրդներ` ախտածին մանրէներ, ծանր մետաղների աղեր կամ ռադիոնուկլիդներ պարունակող ջրի վնասակարությունը առանց բացատրությունների էլ պարզ է:
Թորած ջուրը իրենից ներկայացնում է հատուկ կառուցվածք ունեցող ջուր, որն առանց եռացնելու սառեցվել ու հալեցվել է: Բանն այն է, որ նման ջրի մեջ, պարզ ասած, բոլոր մոլեկուլները կարծես միմյանց հետ կապված լինեն: Նման ջուրը օրգանիզմը ավելի դյուրին է յուրացնում: Սովորական ջրի մեջ մոլեկուլները քաոսային կերպով ցրված են: Այդ նույն պատճառով օգտակար են համարվում բոլոր թարմ քամած հյութերը: Դրանք կենսաբանական ակտիվ հեղուկներ են, որոնք կառուցվածքով մոտ են բուսական և կենդանական օրգանիզմների բջիջներին:
Ի դեպ, անձրևաջուրը նույնպես առավել կառուցվածքային ձև ունի, քան ծորակի խմելու ջուրը, քանի որ այն «ստեղծվում» է գոլորշու օգնությամբ:
Թորած ջրի օգտակար հատկությունները մարդկանց վաղուց են հայտնի: Կարծիք կա, որ ցանկալի է նման ջուրը սառեցնել դրսում, սառը օդում, ոչ թե սառցախցիկում, հետո նոր հալեցնել:
Օրինակ, պլաստիկե տարայի մեջ ջուրը սառեցնելիս կարելի է նկատել, որ սառույցը ձևավորվում է սկզբից պատերին, իսկ կենտրոնի ջուրը մի քիչ ուշ է սառում: Այն պետք է դատարկել մինչև սառելը: Իսկ սառույցը մարդու օրգանիզմի համար վնասակար ջուրն է: Դատարկած ջուրը պետք է նորից սառեցնել, այս դեպքում էլ, նախորդի պես, պետք է դատարկել դեռ սառել չհասցրած ջուրը: Այս անգամ ստացված սառույցն արդեն կարելի է հալեցնել ու ստանալ թորած օգտակար ջուրը: Այդ ջուրը ոչ միայն օգտակար է խմելու համար, այն օգտակար է նաև լվացվելու համար, քանի որ թարմացնում ու հարթեցնում է մաշկը, նպաստում երիտասարդացմանը:
Պետք է նաև հիշել, որ թորած ջրի օգտակարությունը հալեցնելուց հետո պահպանվում է 12 ժամ: Իսկ ջրի օգտակարությունից առավելագույնս օգտվելու լավագույն եղանակն այն հալեցնելուց հետո անմիջապես օգտագործելն է, նույնը վերաբերում է նաև թարմ քամած հյութերին:
02.01.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ